«Կյանքը՝ երազի նման» Բեյոնսեի վավերագրական ֆիլմը դիտել է 1,3 մլն մարդ, իսկ Օփրա Ուինֆրիի «Next Chapter» հեռուստաշոուի ժամանակ նրա հարցազրույցը՝ 1,8 մլն հանդիսատես։
Ըստ The Guardian Express-ի, Բեյոնսեն անձամբ է գրել ֆիլմի սցենարը, ինչպս նաեւ դրա ռեժիսորն ու պրոդյուսերն է։ Այն պատմում է երգչուհու կյանքի այն տարիների մասին, երբ նա Destiny Child խմբի մասնակից էր, մինչեւ նրա դուստ Բլյու Այվիի լույս աշխարհ գալու պահը։ Իր ֆիլմում Բեյոնսեն պատմում է , թե ինչպես է կորցրել իր առաջին երեխային եւ երազել նոր հղիության մասին։ Երգչուհու ամուսինը՝ Jay-Z-ին նույնպես վավերագրական ժապավենի հերոս է դարձել։