Խոյ
Խոյերն իրավիճակից կախվածության մեջ կլինեն մինչև երեկո: Տրամադրությունը կարող է բարձրացնել ձեր արած բարի գործը: Ձեր բարի մտադրություններից որոշներն այդպես էլ չեն իրականանա: Եթե ընտանի կենդանիներ ունեք, այս շրջանում նրանց նկատմամբ ուժգին կապվածություն կզգաք: Գիշերվան մոտ սպասվում է ակտիվություն, ինչ-որ մեկը ձեզանով կհետաքրքրվի: Բացառված չէ, որ դա լինի ձեր գործընկերը, հաճախորդը, անձնական ներկայացուցիչը:
Ցուլ
Օրվա հիմնական մասը Ցուլերի համար անխռով կանցնի: Ընտրության առավալագույն հնարավորությունը սպասվում է օրվա առաջին կեսին: Սակայն իդիլիան մինչ գիշեր չի շարունակվի: Երեկոյան հրատապ գործ ի հայտ կգա, կամ ինչ-որ բան ձեզ կհիշեցնի ձեր պարտականությունների մասին: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել վերանորոգմամբ, հիգիենայով, առողջության ամրապնդմամբ: Որպեսզի գործն արագ ստացվի, հնարավոր է օգնականի կարիք զգաք:
Երկվորյակ
Այսօր լիակատար հանգստի մասին երազանքը Երկվորյակների համար կարող է երազանք մնալ: Նույնիսկ եթե ֆորմալ առումով հանգստանում և զվարճանում եք, ինչ-որ բան կխոչընդոտի, որ լիովին թուլանաք: Մինչ երեկո դժվար կլինի փոխել մթնոլորտը, բացառված չէ, որ ստիպված լինեք տանը մնալ: Երկար սպասված ազատությունը կարող է շատ ուշ գալ, պատասխանատու միջոցառումն ավելի լավ է թողնել վաղվան, սակայն ոչինչ չի խանգարի օրվա մնացած մասը վայելելուն:
Խեցգետին
Առավոտյան և ցերեկը Խեցգետիններն իրենց կարող են ազատ ռեժիմ թույլ տալ, օրինակ՝ զբոսնել, ֆիլմեր դիտել: Եթե երազկոտ անձնավորություն եք, կարելի է ազատություն տալ երևակայությանը: Օրվա վերջում ընտանեկան, աշխատանքային կամ այլ անհրաժեշտությունը ձեզ կստիպի գործել ակտիվ և նպատակաուղղված, հաշվի առնել ոչ միայն ձեր հետաքրքրությունները, այլև ուրիշների կարիքները: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ բանում ձեզ սահմանափակել:
Առյուծ
Այսօր Առյուծները հնարավորություն ունեն հաճույք ստանալու մանրուքներից, որոնց համար սովորաբար ժամանակը չի հերիքում: Ձեզ կարող է ուրախացնել համեղ ուտելիքը, սիրելի երաժշտությունը: Հնարավոր են հոգևորի մասին մտորումներ: Չարժե միջոցառումներ ծրագրել ցերեկային ժամերին. դժվար կլինի կենտրոնանալ ձեր առջև դրված նպատակների վրա: Օրվա վերջում հանկարծակի ի հայտ կգան նոր ուժեր: Բացառված չէ, որ ձեր գործերը խլեն գիշվերվա մի մասը:
Կույս
Կույսերն օրվա հիմնական մասն այլ իրականության մեջ կանցկացնեն: Ձեր գործողությունները կարող է ղեկավարել սենտիմենտալությունը, հավակնոտությունը, տպավորվողությունը, ձեր կարիքների նկատմամբ ուրիշների մեծ ուշադրության պահանջը: Բացառված չէ չափազանցելու, ավելորդությունների հակում: Հոգնածության դեպքում օգտակար կլինի լիակատար հանգիստը, առողջ քունը: Երեկոյան ստիպված կլինեք վերադառնալ հին պարտականություններին:
Կշեռք
Այսօր Կշեռքները քիչ էներգիա կունենան, կարող է բացակայել նպատակասլացությունը, հավաքվածությունը, կարգը պահպանելու ցանկությունը: Պասիվության կարող է տրամադրել իրավիճակը, որը կհակի անորոշության, ծուլության, երկակիության, սպասման: Էներգետիկ ծախսեր և ուշադրության կենտրոնացում պահանջող միջոցառումներն ու նախաձեռնություններն ավելի լավ է չեղյալ հայտարարել կամ հետաձգել մինչ երեկո:
Կարիճ
Կարիճները մինչ երեկո վստահ կլինեն, որ «անհնար» բառ գոյություն չունի: Ամենազգայուն Կարիճները ինտուիտիվ կերպով կգուշակեն ապագայի որոշ սցենարներ: Ձեր ցանկությունների զգալի մասն իրոք իրագործելի են, սակայն դրանց իրականացման համար կարող է շատ ժամանակ պահանջվել: Եթե անհամբեր եք, հնարավորություն կունենաք ձեր ընտրած ուղղությամբ որոշակի քայլ կատարել հենց այս երեկո: Լավ կլինի, որ գործընկեր, օգնական ունենաք:
Աղեղնավոր
Աղեղնավորներին այսօր ուղղորդում է ուժգին ցանկությունը, երազանքը կամ հավատը: Օրը կարող է սկսվել հոգեկան վերելքից, սակայն մինչ երեկո զգացմունքային էնտուզիազմը կարող է գերազանցել ֆիզիկական ակտիվությանը: Որոշակի գործողություններ կիրականացվեն գիշերվան մոտ կամ վաղը: Ձեր վճռականության վրա կարող է ազդել ընկերոջ, գործընկերային աջակցության առկայությունը կամ բացակայությունը:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին այս օրը պարգևում է ոգևորություն և հիմնավորված հույս: Մեծ են հարգարժան մարդուց բարոյական կամ հոգևոր աջակցություն ստանալու հնարավորությունները: Ռոմանտիկ տրամադրությունը կօգնի հաճելի ժամանակ անցկացնել սիրելի անձնավորության հետ: Օրվա վերջում ուզածին հասնելու ցանկությունը կարող է միախառնվել անհաջողության վախի հետ: Վախի դեմ լավագույն դեղամիջոցը կլինի պարտքի զգացումը կամ խորը համոզվածությունը:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ չի տրվում այսօր իրենցից չափից դուրս շատ բան սպասել: Տրամադրությունը կամ ֆիզիկական ինքնազգացումը մինչ երեկո կարող են ձեզ ոչ հատուկ մնալ: Հնարավոր է, որ անսովոր ապրումներ ունենաք՝ բացասական կամ դրական երանգով: Մտքերն իրականությանը հարմարվելու կարիք կունենան: Օրվա վերջում ձեզ կվերադառնա հոգեկան հավասարակշռությունը և աշխատունակությունը, կհաջողվի բաց թողածը լրացնել:
Ձկներ
Հանգստյան օրերի ծրագրերը Ձկները ստիպված կլինեն համապատասխանեցնել ուրիշների ցանկություններին կամ շրջակա իրադրությանը: Հնարավոր է, ստիպված լինեք հարմարվել մեկի սպասումներին: Առավոտյան կարող եք կողմնորոշվել սեփական պատկերացումներով: Ուժեղ շարժառիթ կարող է դառնալ ինչ-որ մեկին դուր գալու, ձեր հանդեպ հարգանք ներշնչելու, տպավորություն գործելու ցանկությունը: Օրվա վերջում կարևոր է պահպանել կանոնները, չխախտել օրենքը: