Երգիչ Հայկոն  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ համացանցում հայտնվել է իմ և Հռիփսիմե Հակոբյանի դուետը, որը գողացված է ու շատ անորակ: Շատ եմ խնդրում օգնել մեզ և հեռացնել, որ չտարածվի այն:

 

Երգը և գեղեցիկ տեսահոլովակը, որը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը, մի քանի օրից կներկայացնենք ձեր դատին: Սիրում եմ ձեզ - Միշտ ձեր Հայկո»: