Հայտնիները նույնպես հասարակ մահկանացուներ են, եւ նրանց հետ էլ են դժբախտ պատահարներ լինում։ Բարեբախտաբար՝ լավ ավարտով։
Լուիզա Ղամբարյան

ուիզա Ղամբարյանը, թերեւս, ամենաշատ վթարի ենթարկած հայտնիներից է։ Բարեբախտաբար, դերասանուհին երբեւէ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վերջին ավտովթարը նրա մասնակցությամբ եղել է հունվարի 18-ին։
«Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք»,-մեկնաբանել էրպատահարը նա։


Անի Երանյան

Անի Երանյանի մասնակցությամբ խոշոր ավտովթարի մասին դեռ շատ կխոսեն։ Նա հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւորները։ Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը եւ նրա կինը։

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: