Քնի խախտումներով տառապող աշխատակիցներն ուղղակիորեն ֆինանսական վնասներ են հասցնում գործատուին, հավաստիացրել են գիտնականները: Աշխատունակության նվազեցումից հասցված վնասներին հարկ է ավելացնել անքնությունից բուժվելու համար անհրաժեշտ ծախսերն, ինչպես նաեւ այն վթարների փոխհատուցումը, որոնք կարող են կատարել քնաթաթախ վարորդները:

Միայն ամերիկյան բիզնեսին անքնությունը տարեկան հասցնում է 60 մլրդ դոլարի վնաս, հաշվել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր, հրապարակված հետազոտության հեղինակ Ռոբերտ Սթիկհոլդը:Առավել հաճախ անքնությամբ տառապում են մտային աշխատակիցները, գործարարներն ու ֆինանսիստները, հավաստիացրել են գիտնականները:

Ցածր աշխատունակությունը, կենտրոնանալու անկարողությունը, մտածելու ունակ չլինելն ու երկարատեւ ընկճվածությունը դրա ադյունքն են:

Բժիշկներն ենթադրել են, որ անքնությունը վնաս է հասցնում առողջությանը: Օրական հինգ ժամից պակաս քնողների մոտ երկու անգամ մեծ է շաքարախտի, 45%-ով' սրտի կաթվածի, 12%-ով' այլ պատճառներով մահվան վտանգը: Եռակի անգամ մեծանում է քաշի ավելացման վտանգը:

«Նրանք, ովքեր անբավարար են քնում, վաղ թե ուշ կգիրանան, կհիվանդանան եւ հիմարներ կդառնան»,- հայտարարել է Ռոբերտ Սթիկհոլդն' ընդհանրացնելով հետազոտության արդյունքները:

Քնաթաթախ վիճակը կարող է դառնալ վնասվածքների եւ մահվան ուղղակի պատճառ: Գիտնականների կարծիքով' 21 ժամվա ընթացքում չքնած մարդկանց, աշխատանքի վայրում, ցուցաբերած արդյունավետությամբ կարելի է համեմատել հարբած աշխատակցի հետ: Մասնագետները համոզված են. Օրվա մեջ անհրաժեշտ է քնել յոթ-ութ ժամից ոչ պակաս, ընդ որում պետք է պառկել 22:00-ից ոչ ուշ: Յուրաքանչյուր մարդու համար քնելն անհրաժեշտ է եւ գնահատել' արդյո՞ք նա բավարար է քնել, թե' ոչ, հնարավոր է միայն նրա հոգեբանական եւ ֆիզիկական վիճակով, հայտնում է Utro.ru-ն: