yerevanlife.am-ը գրում է. 

 

«Ապրել խաղաղ» նախագիծը և Hi-Am բարեգործական հիմնադրամը երեկ՝ հուլիսի 19-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացրին «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ:

 

Հատկանշական է, որ համերգին ներկա էին խաղաղության և հայրենիքի համար իրենց կյանքը զոհած ազատամարտիկների երեխաները, ինչպես նաև ապրիլյան պատերազմի օրերին հերոսացած զինվորների ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները:

 

Նշենք, որ «Ապրել խաղաղ» նախագծի կազմում հանդես են գալիս 14-16 տարեկան 13 երեխաներ, որոնց մի մասն արդեն հայտնի, իսկ մյուս մասն էլ սկսնակ կատարողներ են: Նախագծի երաժշտական մասի ղեկավար Լիլիթ Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծի գաղափարն առաջացել է դեռևս 2015թ.-ին, երբ նախագծի հեղինակ Լիլի Գրիգորյանը հանդես է եկել նոր՝ «Ապրել խաղաղ» կոչվող հեղինակային երգով. «Հենց այդ ժամանակ էլ ես և Լիլին սկսեցինք աշխատել այդ նախագծի շուրջ, շուտով երգը ձայնագրվեց, ունեցավ տեսահոլովակ և մեծ հաջողություններ: Իսկ ահա ապրիլյան դեպքերի ու ներքաղաքական իրավիճակի հետ կապված՝ որոշեցինք երեխաների ձայնով տեղ հասցնել մեր կոչը՝ ապրել խաղաղ: Արդյունքում հղացավ այն միտքը, որ այս նախագիծը պետք է ունենա համերգային ծրագիր, որը կնվիրվի զինվորին ու խաղաղությանը»,- ասաց Լիլիթը:

 

Շարունակությունը` այստեղ: