Երգչուհի Ռիհաննան ևս եղել է Ֆրանսիայի Նիս քաղաքում նախօրեին, երբ տեղի է ունեցել սարսափելի ահաբեկչական հարձակումը, որին արդեն իսկ զոհ է գնացել 84 մարդ։
Երգչուհու ներկայացուցիչը հաստատել է, որ երգչուհին քաղաքում է և նաև ասել, որ նա լավ է ու անվտանգ։
Ռիհաննան ժամանել էր Նիս իր «Anti World Tour» համերգային շրջագայության շրջանակներում և նախատեսում էր համերգով հանդես գալ այսօր երեկոյան։ Սակայն Նիսի քաղաքապետը հայտնել է, որ Ռիհաննայի համերգը, ինչպես նաև ջազ փառատոնը չեղյալ են հայտարարված։