Հեղինակավոր «Forbes» պարբերականը կազմել է 2015 թվականին աշխարհում ամենաշատ եկամուտ ունեցած հայտնի մարդկանց ցուցակը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Forbes»-ը, հաղորդում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է տարվա 5 ամենահարուստ հայտնիներ ի ցուցակում:

 

2015 թվականին «Ռեալի» հարձակվողը 88 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել:

 

31-ամյա ֆուտբոլիստը 4-րդ հորիզոնականը կիսում է ամերիկացի հաղորդավար Ֆիլ Մաքգորի հետ: Ամենահարուստ հայտնիների ցուցակը գխավորում է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը հարստացել է 170 միլիոն դոլարով:

 

Լավագույն տասնյակում է նաև «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի եկամուտը կազմել է 81.5 միլիոն դոլար: Ցուցակում են նաև Լեբրոն Ջեյմս, թենիսիստներ' Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը: