ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրապարակել Է Curiosity մարսագնացի սելֆին: Լուսանկարը զետեղված Է Instagram NASA-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալությունում նշել են, որ լուսանկարը կազմված Է մի քանի պատկերներից, դրանք բոլորն արվել են 2016 թվականի մայիսի 11-ին՝ ապարատի մանիպուլյատորի ծայրին տեղակայված խցիկի միջոցով: Մանիպուլյատորն ինքը լուսանկարների սոսնձումից հետո նկարում չի երեւում:
Մասշտաբը հասկանալու համար NASA-ն նշում Է, որ մարսագնացի անվի տրամագիծը 50 սանտիմետր Է, անվի լայնությունը՝ 40 սանտիմետր: Այժմ Curiosity-ին գտնվում Է Շարպ լեռան մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: