Արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն Է կատարում, մեկնել Է Նյու Յորքից եւ ուղղություն վերցրել դեպի իսպանական Սեւիլիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Twitter-ում նախագծի պաշտոնական միկրոբլոգը:
«Օդաչու Բերտրան Պիկարը թռել Է Նյու Յորքից, որպեսզի փորձի կտրել-անցնել Ատլանատյան օվկիանոսը եւ ապացուցի, որ նախագիծը միտված Է Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների տարածմանը:
Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի համար օգտագործում Է միայն արեւի Էներգիա, շուրջերկրյա ճանապարհորդությունն սկսել Է 2015 թվականի մարտի 9-ին Աբու Դաբիում: Այն արդեն այցելել Է Օման (Մասքաթ), Հնդկաստան (Վարանասի), Մյանմա (Մանդալայ), Չինաստան (Չունցին եւ Նանկին) եւ Ճապոնիա (Նագոյա), իսկ հուլիսի սկզբին ինքնաթիռը ժամանել Է Հավայան կղզիներ՝ սահմանելով օդում ամենաերկարատեւ անկանգ մնալու ռեկորդ՝ անընդհատ թռչելով ավելի քան 120 ժամ:
Solar Impulse 2-ը հասարակայնությանը ներկայացվել Է 2014 թվականի ապրիլին եւ հաջողությամբ փորձարկվել Է հունիսին: Օդանավի քաշը կազմում Է 2,3 տոննա, միաթեւի բացվածքը 72 մետր Է, դրա վրա տեղակայված են 17,2 հազար արեւամարտկոցներ, որոնք Էներգիա են արտադրում թռչող ապարատի Էլեկտրաշարժիչներին մատակարարելու համար: Ինքնաթիռի առավելագույն արագությունը հավասար Է ժամում 140 կիլոմետրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: