Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի ամուսնության մասին esyes.am-ը պատմել է: Օրերս զույգի Տերընդեզն էր, որի մասին ևս արդեն տեղյակ ես:
Հռիփսիմեն և Տարոնը նշել են իրենց տոնը, որի ժամանակ մի շարք անակնկալներ է մատուցվել նրանց: Հռիսիմեին շատ է ուրախացրել քրոջ սկեսրոջ պատրաստած կենաց ծառը, որի վրա հյուրերն իրենց բարեմաղթանքներն են թողել:

Հռիփսիմեն նշեց, որ կրակի վրայով թեթև է ցատկել՝ ելնելով իր կարգավիճակից:) Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը բալիկի է սպասում: Նա հղիության չորրորդ ամսում է: Ապագա մայրիկն ու հայրիկը երեխայի սեռը կիմանան հաջորդ ամսվա ընթացքում: «Ես շատ եմ ուզում, որ մեր առաջնեկն աղջիկ լինի, ամուսինս՝ տղա: Սակայն ամենակարևորն այն է, որ առողջ բալիկ ունենանք»,- esyes.am-ին ասաց Հռիփսիմեն ու հավելեց, որ առաջնեկի ծնվելուց հետո կվերադառնա մեծ սպորտ, որովհետև 2016թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն ունի: Դրանից հետո արդեն ինքն ու ամուսինը կմտածեն երկրորդ երեխան ունենալու մասին:

Մինչ երեխայի սեռը ճշտելը, փոքրիկի անվան ընտրության մասին Հռիփսիմեն և Տարոնը լրջորեն չեն մտածում. «Երբ սեռը հստականա, արդեն կմտածենք այդ մասին: Թեև արդեն խոսք կա, որ եթե տղա լինի, ամուսնուս հոր անունով կնքենք՝ Աշոտ: Դա ամուսնուս ցանկությունն է: Եթե աղջիկ լինի, որևէ նորաոճ անուն կընտրենք»:
Առայժմ Հռիփսիմեն սպորտով չի զբաղվում: Նա նշեց, որ հիմա պասիվ կյանք է վարում. «Մեքենա չեմ վարում, մարզումների չեմ հաճախում, շատ եմ քնում :) Մի խոսքով հանգիստ շրջան է ինձ մոտ»:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է զույգին և Հռիփսիմեին թեթև հղիություն ցանկանում :