Լեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել է Վրաստան: Ինքնաթիռը լուսաբացին վայրԷջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դերասանուհին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում Է Վրաստանի օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի «Ցանկության ծառ» բարեգործական հիմնադրամի միջոցառումներին:
Թբիլիսիում Սոֆի Լորենը հանդիպում կունենա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի և երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի հետ, ասված է Facebook սոցցանցում հիմնադրամի Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Նա նաեւ կայցելի Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, որտեղ հունիսի 15-ին տեղի կունենա «Հանուն սիրո» նոր ներկայացման համաշխարհային պրեմիերան: Նվագախումբը ղեկավարելու է Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի-կրտսերը, հաղորդել է Sputnik-ը:
Լուսանկարը' Sputnik