Կյանքի 91-րդ տարում մահացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել ժողովրդական արտիստուհու հետ.
«91 տարի ապրեցիք եւ ապրեցրեցիք մի ժողովուրդ։ Անկրկնելի եք եղել և կմնաք, իմ շատ սիրելի Օֆելյա Կարպովնա ...Հանգչեք խաղաղությամբ...»,-գրել է երգիչը: