Ինչպես հայտնի է՝ դերասանուհի Իռա Հարությունյանն արդեն մի քանի ամիս է՝ կրկին վայելում է մայրության բերկրանքը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ 4 ամսական որդին հիմնովին փոխել է իր կյանքը.

 

«Փետրվարի 5-ից հետո կյանքս «առաջ եւ հետո» դասակարգման ենթարկվեց, ու այդ «առաջն ու հետոն» միմյանցից շատ են տարբերվում: Իհարկե, փոփոխությունը ես զգում էի դեռ հղիության ընթացքում, բայց փետրվարի 5-ին, երբ որդիս լույս աշխարհ եկավ, ամեն ինչ հիմնովին փոխվեց, որովհետեւ ամեն րոպե ու վայրկյան ես հաճույք եմ ստանում:

 

Երբ ասում են, թե երեխաները ինչ-որ չափով խանգարում են, իրենց հետ հաճույքի հետ միասին նաեւ հոգսեր ու խնդիրենր են բերում, ես բոլորովին չեմ հասկանում, միաժամանակ, անկեղծ պետք է գտնվեմ ու ասեմ, որ ես էլ էի նման կերպ մտածում, երբ առաջնեկիս պետք է ունենայի: Հիմա հասկանում եմ, որ մեծ տարիքում երեխա ունենալը շատ ճիշտ է, քանի որ այդ ժամանակ կինը գիտակցում է այդ բերկրանքի ողջ էությունը, իմաստը, արժեքն ու կարեւորությունը: Ինձ համար նրա ծնունդից հետո ամեն օր կարծես տոն լինի, նրա հետ բարդ թվացող խնդիրներն անգամ շատ փոքր են  թվում, անգամ անտեսանելի դառնում»,- պատմեց Իռան ու շարունակեց.

 

Շարունակությունը` այստեղ: