Բրիտանական The Daily Mail պարբերականը անդրադարձել է հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան ճոխ արարողությանը:
Պարբերականը նշում է, որ այն կարելի է համարել երբևէ տեղի ունեցած ամենաճոխ հարսանիքներից մեկը, որն իր շքեղությամբ խամրեցրեց անգամ այս տարվա մարտին նույն ռեստորանում օլիգարխ Միխայիլ Գուցերիևի որդու 20 մլն եվրո արժողությամբ հարսանիքը:
Միջոցառման ընթացքում հարսնացուն 3 անգամ զգեստափոխվել է՝ 500 հյուրերի առջև ներկայանալով 35.000 դոլար արժողությամբ Elie Saab, իսկ հետո՝ Alesandra Rich նրբաճաշակ զգեստներով: Վերջում հարսնացուն կրել է ավանդական տարազ՝ հարսի պարը պարելու համար, գրում է The Daily Mail-ը:
Պարբերականն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սրահի հեքիաթային ձևավորմանը, ինչի վրա ծախսվել են հարյուր հազարավոր թարմ ծաղիկներ, ինչպես նաև հրուշակագործության արվեստի գլուխգործոց հանդիսացող 9 մետրանոց տորթը: