Մոսկվայում հունիսի 4-ին տեղի է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը: 23-ամյա Սարգսի ընտրյալը  25-ամյա վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է, ով պսակադրությանը կրել է «Elie Saab» ապրանքանիշի հարսանեկան զգեստ 7 ադամանդե թագ «Tiffany & Co.»-ից:

 

Սարգսի և Սալլիի հարսանիքին ելույթ են ունեցել նաեւ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Դիմա Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Թիմաթին, Վալերի Մելաձեն, Սոֆիա Ռոտարուն և ուրիշներ, իսկ երեկոյի հանդիսավարներն են եղել Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնեւան և Տատյանա Գեւորգյանը:

 

Այս մասին գրում է ռուսական Tatler.ru կայքը: