Անչոկի, Նարի Հարությունյանի և Սոսո Պավլիաշվիլիի համատեղ «Շանսոն ակումբը» շուտով նոր հասցե կունենա: «Մեր ակումբը կենտրոնից մի փոքր հեռու էր գտնվում, որի պատճառով մեր հանդիսատեսը սկսել էր արդեն բողոքել, այդ իսկ պատճառով ես, Նարին ու Սոսոն որոշում կայացրեցինք շանսոնի սիրահարների համար անակնկալ անել և մոտենալ կենտրոնին»,-Life.panorama.am-ի հետ զրույցումասաց երգչուհի Անչոկը՝ նշելով, որ նորաբաց ակումբը տեղակայված կլինի «Պոպլովոկի» հարևանությամբ:
«Հունիսի 7-ին կկայանա ակումբի բացումը, բայց այն մեծ շուքով չի լինի, քանի որ Սոսոն չի հասցնում ներկա գտնվել, փոխարենը նա Հայաստանում կլինի հունիս 10-ին և մենք համատեղ գեղեցիկ երեկո կունենանք մեր նոր ակումբում, իսկ ամռան կեսին, հավանաբար, ակումբում համատեղ մեծ համերգով հանդես կգանք»,-հավելեց երգչուհին:
«Շանսոն ակումբում» կշարունակեն ելույթ ունենալ Արտակ Ադամյանն ու Էրիկ Մակարյանը, ակումբը ժամանակ առ ժամանակ կհյուրընկալի այլ տաղանդավոր շանսոնյեների, իսկ սեփականատերեր Անչոկն ու Նարին առաջիկայում համերգային առանձնացված օրեր կունենան: Ապագայում Անչոկը, Նարի Հարությունյանն ու Սոսո Պավլիաշվիլին նպատակ ունեն «Շանսոն ակումբի» մասնաճյուղ բացել նաև արտերկրում, որի մասին երգչուհին չցանկացավ դեռևս մանրամասնել:
Շարունակությունը` այստեղ: