Հակոբ Ղասաբյանը ծնվել է Ֆրանսիայի Լիլլ քաղաքում՝ 2003 թվականին։ Սովորում է Լիլլի կոնսերվատորիայում, երգում է երգչախմբում և մանկական օպերայում։ 2015 թվականին մասնակցել է «FRANCE 2» հեռուստաալիքի «Շնորհալիներ 2015» նախագծին և դարձել հաղթող։

 

Այս օրերին պատանի երգիչը գտնվում է հայրենիքում և մասնակցելու է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնին։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հակոբն ասում է՝ մանկուց սիրել է երգ-երաժշտությունը։ Իր համար շատ կարևոր է հայի արմատների պահպանման գործը դրսում։ Հակոբի խոսքով՝ ինքը հպարտ է, որ հայ է։

 

«Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 6-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25 ամյակին։ Այն իրականացվում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Այսօր՝ մայիսի 31-ին տեղի կունենա փառատոնի վերջին փուլը։ Հակոբին և մյուս մասնակիցներին մաղթենք հաջողություն։