Dior ֆրանսիական նորաձեւության տունը պարֆյումերիայի իր La Collection Privee շարքը համալրել Է La Colle Noire բույրով՝ մայիսյան վարդի (սենտիֆոլիա) գերակշռող հոտով, լրացված համպարի, մուշկի եւ համեմունքների նրբերանգներով:
Բույրը կոչվել Է Ֆրանսիայի «պարֆյումերիայի մայրաքաղաք» Գրասից ոչ հեռու գտնվող Մոնտորուի կալվածքի անունով, որը Քրիստիան Դիորի կողմից գնվել Է 1951 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մայիսի 26-ի մամուլի տեղեկագրում:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
2016 թվականին Dior-ը թողարկել Է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված Էր կաթնային կոկտեյլներին:
Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում Է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը: