Disney-ը թողարկել է «Գեղեցկուհիներն ու հրեշը» հեքիաթի նոր կինովարկածի թրեյլերը: Տեսանյութը հայտնվել է YouTube-ում ստուդիայի ալիքում:
Ժապավենում գլխավոր դերերը կատարում են Էմմա Ուոթսոնը եւ Դեն Սթիվենսը, որը հայտնի է «Դաունթոնի աբբայությունը» սերիալից: Ֆիլմը, որում նկարահանվում են նաեւ Յուեն Մաքգրեգորը, Էմմա Թոմփսոնը, Լյուկ Էվանսը եւ որիշներ, վարձույթ դուրս կգա 2017 թվականի մարտին:
Հեքիաթի նախորդ էկրանավորումը թողարկվել է 2014 թվականին, դրանում գլխավոր դերերը խաղացել են Լեա Սեյդուն եւ Վենսան Կասելը: