Բրիտանական The Daily Mail թերթը գրել է Բառնաուլի բնակչուհի Դաշա Գուբանովայի մասին, որին երկար եւ խիտ մազերի պատճառով անվանել է «կենդանի Ռապունցել»: Աղջիկը խոպոպիկներն աճեցնում է վերջին 13 տարում:

 

Instagram սոցիալական ցանցում Գուբանովայի Էջին բաժանորդագրվել է ավելի քան 104 հազար մարդ: Աղջկա խոսքով՝ ինքը ցանկանում է, որ վարսերը հասնեն մինչեւ կրունկները: Ռուսաստանցու մազերի ստույգ երկարությունը չի նշվում:

 

Բառնաուլի բնակչուհին պարբերաբար սոցիալական ցանցում լուսանկարներ եւ տեսագրություններ է զետեղում, որոնցում ցուցադրում է իր մազերը: