«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանն իր շնորհակալական խոսքն է ասել բոլոր նրանց, ովքեր աջակցել են մրցույթի ողջ ընթացքում: Այս մասին Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հղում իմ հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, բոլոր-բոլորին, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, ովքեր եղել են իմ կողքին այս ողջ ընթացքում։ Ուրախ եմ, որ միասին անցանք այս ճանապարհը, երջանիկ եմ, որ միասին անցանք այս ընթացքը։ Ես իսկապես ուժեղ եմ Ձեզնով: Շնորհակալ եմ նաև Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին և դեսպանատան աշխատակիցներին ցուցաբերած ուշադրության և սրտացավության համար»,- նման գրառում է կատարել Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը զբաղեցրել է Իվետա Մուկուչյանը: Տարբեր երկրների ազգային ժյուրիից Հայաստանի ներկայացուցչին 12-ական միավորներ տվեցին Իսպանիան, Ռուսաստանը, Բուլղարիան, 11' Մալթան, 10-ական' Հունաստանը, Մոնտենեգրոն, 8' Կիպրոսը, 6' Լատվիան, 4-ական Բոսնիա Հերցեգովինան, Խորվաթիան, Լիտվան, Սլովենիան, Շվեդիա: Երկուական միավորներ Իվետա Մուկուչյանը ստացավ Ավստրիայից, Ֆրանսիայից և Իսրայելից, իսկ մեկ միավոր երգչուհուն շնորհեց Հունգարիան: