«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Հայաստան կժամանեն լուսադեմին. ինքնաթիռը վայրէջք կկատարի մայիսի 16-ին' ժամը 04:45-ին: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Հիշեցնենք, որ երեկ կայացել է «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը: Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ է ունեցել, գրավել 7-րդ հորիզոնականը: