Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Էրիքսոն Գլոբ համերգասրահում ավարտվեց «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը:

 

Եզրափակչի ուղեգիր նվաճեցին հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա, Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա և Բելգիա:

 

Նրանք արդեն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի Մալթայի և Իսպանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ ելույթ կունենան մրցույթի եզրափակչին՝ մայիսի 14-ին: