Քիմ Քարդաշյանը դատի է տվել Hillair Capital Management LLC ընկերությանը, որն ուզում է դատական կարգով նրանից 200 մլն դոլար պահանջել, գրում է Daily Mail-ը։ 

 

 

Այդ ընկերությունը մարտին դատի էր տվել Քիմ, Քլոե ու Քորթնի Քարդաշյաններին՝ պնդելով, որ քույրերը խախտել են իրենց իսկ ապրանքանիշի կոսմետիկայի գովազդային պայմանագրերը: 

 

Քարդաշյանների գերդաստանը հանդես է եկել պատասխան հայցով՝ մեղադրելով ընկերությանը պայմանագիրը խախտելու մեջ, քանի որ Hillair Capital–ը պետք է զբաղվեր Քարդաշյանների ապրանքանիշի մարկետինգով, ինչը քույրերի կարծիքով՝ ընկերությունը պատշաճ կերպով չի արել: