Life.panorama.am-ի զրուցակիցն է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը, ով «Տնփեսա» սիթքոմից հետո դեռեւս ոչ մի հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս:
Վահագն, «Տնփեսա»-ն վերջին հեռուստատեսային նախագիծն էր, որից հետո ասես էկրանային դադարի մեջ եք: Ինչո՞վ է պայմանավորված այս դադարը, չէ որ մարդիկ կարոտում են Ձեր կոլորիտային կերպարները:
- Շատ ուրախ եմ, որ այդ կարոտը կա, բայց տխուր եմ, որ առաջարկում են բաներ, որոնցից առավել որակով գործեր արդեն արել եմ: Այս շրջանում լավ առաջարկների բացակայության, ինչպես եւ իմ ցանկությունից ելնելով՝ մխրճվել եմ ավելի թատերական գործունեության մեջ:
Որքանով հիշում եմ, մեկ տարի առաջ հենց այս նպատակն էլ ունեիք՝ մի որոշ ժամանակ
կենտրոնանալ թատերական գործունեության վրա:
- Թատրոն մուտք եմ գործել 1992թ-ին ու արդյունքում արդեն 24 տարի է թատրոնը դարձել է իմ հարազատ տունը: Դրամատիկական թատրոնում անցավ պատանեկությունս ու երիտասարդությունս, հիմա արդեն ասում են, թե կամաց-կամաց համալրում ենք Դրամատիկականի ավագ սերունդի շարքերը, ինչին չեմ կարողանում հավատալ ու հարմարվել: Այո, մի որոշ ժամանակ հեռտուստատեսային գործունեությանս ստիպված ավելի շատ էի ժամանակ տրամադրում, քանի որ նկարահնումների էությունն է այդպիսին, ու այդ ընթացքում իսկապես անասելի կարոտ էի զգում թատրոնային աշխատանքի նկատմամբ:
Շարունակությունը` այստեղ: