Դերասանուհի Անաիս Սարդարյանը այս շրջանում զբաղվում է ոչ միայն դերասանությամբ, բայց իր խոսքով՝ արվեստից հեռու չի գնում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ զբաղված է շատ կարեւոր ներկայացման կազմակերպչական աշխատանքներով.
«Վերջերս ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի կողմից առաջարկ ստացա որպես տնօրեն ներկայանալ մի շատ լավ ներկայացման համար, որը ամռանն արդեն բեմում կլինի: Առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր, բայց երբ իմացա, թե ովքեր են այդ ներկայացմանը մասնակցելու, սիրով ու նաեւ մեծ պատասխանատվությամբ համաձայնեցի: Ներկայացման մասին մանրամասներ չեմ հայտնի, միայն կնշեմ, որ բեմում են լինելու Լուիզա Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը, Լեւոն Հարությունյանը, Ռոբերտ Հարությունյանը: Նրանք դերասաններ են, ովքեր ոչ միայն հայտնի են իրենց տաղանդով, այլեւ ինձնից բավականին մեծ են տարիքով, ինչն ինձ թույլ է տալիս շատ բաներ քաղել ու սովորել թե որպես դերասան, թե որպես մարդ»,- պատմեց Անաիսն ու շարունակեց.
«Ներկայացումը լինելու է տրագիկոմեդիա, որը հագեցած է լինելու եւ հումորային, եւ դրամատիկ գծերով, այն իսկապես շատ հետաքրիր ու տպավորիչ գործ է, որի հաջողման համար բոլորս կենտրոնացրել ենք մեր ուժերը: «Չի եղել գիշեր, որ չի լուսացել»՝ սա ներկայացման նախնական անվանումն է, որն արդեն իսկ հուշում է հետաքրքիր ու խորիմաստ գործի մասին: Սա չի լինելու մեր աչքին սովոր ներկայացումներից մեկը. պարսկահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ու սցենարի հեղինակ Ռոբերտ Հարությունյանն ունեն նոր ու անկրկնելի մտքեր, որոնց նմանը հայ հանդիսատեսը դեռ չի տեսել»:
Շարունակությունը` այստեղ: