Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ֆուլհաուսցի Ֆելոն՝ նույն ինքը Գոռ Հակոբյանը:
-Գոռ, արդեն նշանակված են «Ֆուլ հաուս»-ի երեւանյան համերգի օրերը, մի փոքր կպատմե՞ք նախապատրաստական աշխատանքներից, ի՞նչ է
սպասվելու այդ օրը հանդիսատեսին:
- Այս պահին իմ կոլեգաներ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը և սցենարական խմբի մյուս անդամները համարյա ավարտում են նոր սցենարը, որը պետք է ներկայացնենք հայ հանդիսատեսի դատին: Լինելու է լրիվ նոր ներկայացում: Սցենարից բացի արդեն պատրաստվում ենք սկսել մեր փորձերը, զուգահեռ շարունակում ենք նկարել նոր սերիաներ:
-Մեկ ամիս ու մի փոքր ավելի եւ կավարտվի նաեւ «Ֆուլ հաուս»-ի չորրորդ եթերաշրջանը, հետաքրքիր է՝ բացի հյուրախաղերից այս պահին ի՞նչ ծրագրեր ունի
«Ֆուլ-հաուս»ը: Շատերին թվում է, թե սա վերջին եթերաշրջանն է լինելու, բայց Ձեզնից ոչ մի նման
հայտարարություն չկա, ու քանի որ այս սիթքոմի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում,
հեռուստադիտողին հետաքրքիր է սիթքոմի առաջիկա զարգացումները:
- Իհարկե թե՛ մենք, թե՛ մեր հանդիսատեսը, գիտենք որ «Ֆուլ հաուսը» քանի գնում ավելի բարձրացնում է իր ռեյտինգային սանդղակը: Դա մեր գիշեր-ցերեկ աշխատելու արդյունք է և մենք շատ ուրախ ենք, որ այդ աշխատանքը գնահատվում է: Աշնանը պլանավորում ենք համերգներով հանդես գալ Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Արդյոք կլինի 5-րդ սեզոն թե ոչ, քննարկվում է և եթե հաստատվի, ապա այդ ժամանակ նախագծի պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյանը կխոսի այդ մասին:
Շարունակությունը` այստեղ: