Երկրի բոլոր մայրցամաքներում շուրջ վեց հազար երեխաների քնի և պահվածքի լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լուսնի փուլերը չեն ազդում մարդկանց և նրա վրա, թե որքան խորն են նրանք քնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն' հղում տալով Frontiers in Pediatrics ամսագրին:

 

«Ֆոլկլորն ու երբեմն նույնիսկ բժշկական ոլորտի հեքիաթները պնդում են, թե Լուսնի փուլերը ազդում են այն բանի վրա, թե կենդանիների ու մարդկանց հոգեկան խնդիրներն ինչպես են իրենց դրսևորում: Եվ անկախ նրանից' շատ թե քիչ իրական հիմքեր ունեն այդ պնդումները, Լուսնի առեղծվածները մարդկանց դեռ դարերով հուզելու են»,- հայտարարել է Օտավայում Արևելյան Օնտարիոյի հետազոտական ինստիտուտից Ժան-Ֆիլիպ Շապյուն: