Մինեապոլիսի արվարձանում Paisley Park համալիրը, որը պատկանում էր երաժիշտ Փրինսին, կվերածվի թանգարանի և կբացվի այցելուների համար: Այս մասին հայտնել է The Sun հրատարակությունը՝ վկայակոչելով երգչի փեսային՝ Մորիս Ֆիլիպսին:
«Թանգարանը կլինի մոլի երկրպագուների համար: Թանգարանը կհիշեցնի Փրինսի երաժշտության մասին, որն էլ նրա ժառանգությունն է: Փրինսը միշտ էլ փակ է եղել, բայց նա շատ Էր ցանկանում, որ հիշեն իր երաժշտությունը»,- մեջբերում Է թերթը Ֆիլիպսի խոսքը:
Փրինսը Paisley Park-ը կառուցել է 1980-ական թվականների վերջին: 4,5 հազար քառակուսի մետր մակերեսով շենքում կա ստուդիա, որտեղ երաժիշտը ձայնագրում էր իր ալբոմները: Տանը կան նաև տասը հանդերձասենյակներ, որտեղ Փրինսը պահում էր իր բոլոր բեմական կոստյումները:
Paisley Park համալիրը գնահատվում է 10 միլիոն դոլար: