Համացանցում հայտնվել է «Բիթլզ» խմբի՝ նախկինում չհրապարակված տեսագրությունը, որը, ենթադրաբար, նկարահանվել է 1965 թվականի նոյեմբերի 1-ին պարուհի Դոնա Սուեյնի կողմից:

 

Տեսահոլովակը հրապարակել է Ավստրալիայի Լուսանկարների և տեսագրությունների ազգային արխիվը:

 

«Մենք գրիմանոցում էինք, շամպայն էինք խմում: Ջոնը թե Ռինգոն, չգիտեմ, վերցրեց իմ խցիկն՝ ասելով, թե ես սխալ եմ այն բռնում, եւ սկսեց թափահարել այն: Շատ լավ ստացվեց»,- նշված է մեկնաբանություններում:
 

Տեսահոլովակը հնչյունավորված չէ, ուստի հասկանալ, թե ինչի մասին են խոսում երաժիշտները, հնարավոր չէ: Տեսագրության տեւողությունը մեկ րոպեից պակաս է: