Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, հումորիստ Արամ MP3-ի հետ: Նրա նախնիները եւս Արեւմտյան Հայաստանից են եղել: Այսօր Արամը, ցավում է, որ շատ մանրամասների չի տիրապետում, բայց իմացած պատմությունն էլ արժեւորում է ու կարեւորում  դրա փոխանցումը գալիք սերունդներին.

 

«Շատ բան չգիտեմ, պատմությունս փոքրիկ է, բայց եւ շատ թանկ: Հայրական կողմով մերոնց մի մասը  Կարսից են եղել, մյուս մասը Նախիջեւանից: Պապիկս պատմել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր նորածին հորեղբայրը խեղդվելով մահացել է. Երբ տանեցիներն արագ-արագ  իրերն են հավաքել եւ  տեղադրել կառքի վրա, այդ ժամանակ պապիս նորածին հորեղբայրը մնացել է այդ իրերի արանքում ու խեղդվել: Միայն պատկրացնելն արդեն սարսափելի է, միշտ մտածում եմ, թե ինչքան ծանր ու լարված իրավիճակում են եղել նրանք, որ անգամ նորածին փոքրիկին չեն նկատել ու  դեռ ինչքան նման խեղված ճակատագրեր են եղել այդ ընթացքում»,- ցավով նշեց Արամն ու հայտնեց.

 

Շարունակությունը` այստեղ: