Ռեալիթի շոուների աշխարհահռչակ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Ինսթագրամի իր էջում:
Նա գրել է.«Չեմ հավատում, որ արդեն մեկ տարի անցավ, ինչ զարմուհիներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան և այնքան նոր բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին:
Այսօր Հայոց ցեղասպանության 101րդ տարելիցն է: Շուրջ 1,5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության կողմից: Այսօր ինձ և ողջ աշխարհում միլիոնավոր հայերի համար չափազանց կարևոր հիշատակի օր է: Մենք պետք է միասնական լինենք' հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»։