Ամերիկյան Keeping up with Kardashians ռեալիթի շոուի աստղ Ռոբ Քարդաշյանը  համախմբման կոչ է արել՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման:

 

«1915-ի ապրիլի 24-ին 1.5 միլիոն հայերի կոտորեցին Օսմանյան կայսրությունում: Սա շատ կարևոր հիշատակի օր է ինձ և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար: Մենք պետք է միասին լինենք և նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը», Instagram-ում գրել է Ռոբը՝ հրապարակելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նկարը: