Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը թողարկել Է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ապրիլի 22-ի մամուլի տեղեկագրում:

 

Հավաքածուում ներկայացված են ակվարելային երանգներով շրջանակներ՝ վարդագույնից մինչեւ դարչնագույն եւ երկնագույն: Մի քանի մոդելներ զարդարված են ծաղկային պրինտով: Նոր հավաքածուն վաճառքում կհայտնվի մայիսին եւ հասանելի կլինի ֆիրմային կրպակներում:

 

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Կանանց նորաձեւության մեջ ընկերությունը բերել Է սեղմիրան ժակետը եւ փոքր սեւ զգեստը: Առաջին խանութը նա բացել Է Փարիզում 1910 թվականին: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ նա կազմակերպել Է պարֆյումերիայի, զարդերի եւ ժամացույցների թողարկում: