Համացանցում է հայտնվել «Կռիվ և կյանք» աշխատանքային վերնագրով երկմասանի ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է: Ֆիլմի հերոսները 25 տարեկան 4 ընկերներ են, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից:

 

Հերոսների ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը, որի շուրջ ծավալվում են հիմնական գործողությունները: «Կռիվ և կյանք» ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյան է, բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանը, սաունդթրեքի հեղինակ՝ Արթուր Գրիգորյան: