Այսօր՝ ապրիլի 15-ին, երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը նշում է ծննդյան 62-րդ ամյակը: Վերջին ամսվա ընթացքում Արտավազդ Բայաթյանի համար զգացողությունների իսկական խառնաշփոթ է՝ մարտի 22-ին ծնվեց թոռնուհին, ում ծնունդով դեռ չէր հասցրել լիաթոք ուրախանալ, երբ սկսվեց արցախյան քառօրյա պատերազմը:
Այսօր Արտավազդ Բայաթյանին շնորհավորելու կգան ընկերները, երգահանի խոսքով՝ ծննդյան օրը կնշեն մտերմիկ սեղանի շուրջ, բայց քննարկվող թեման կլինի ոչ թե ծնունդն, այլ երկրի գլխավոր հարցը. «Ընկերներս ու հարազատներս այսօր կգան ինձ շնորհավորելու, բայց բնականաբար, ցանկացած նորմալ հայ ընտանիքի նման, մեր տանն էլ սեղանի շուրջ կքննարկենք վերջին օրերի իրադարձություններն, այսինքն այն, ինչը արդեն 14 օր է ամենակարևորն է հայերիս համար»,-ասաց Բայաթյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին՝ երգահանն ասաց. «Արցախյան քառօրյա պատերազմը մեր բոլորի տխրությունն է, դա միայն տուժածների կամ զոհվածների ընտանիքների տխրությունը չէ, սա բոլորիս դժբախտությունն է: Շատ խորը ցավ եմ ապրում էն լուսավոր երիտասարդների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ իմաստավորելով ամեն ինչ: Սա այն դեպքը չէ, որ մենք պետք է անընդհատ լացենք ու սգանք, այլ պետք է ավելի ամրանանք: Վերջին օրերին ժողովուրդը ցույց տվեց, որ վտանգի դեպքում ոտքի են կանգնում»:
Շարունակությունը` այստեղ: