Marvel ստուդիան թողարկել Է «Դոկտոր Սթրենջե ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ: Բրիտանացի դերասանի համար սա գերհերոսական կինոյում նկարահանվելու առաջին փորձն է: Ժապավենը կինոթատրոններում կհայտնվի 2016 թվականի հոկտեմբերի 26-ին (Ռուսաստանում՝ նոյեմբերի 3-ին):

 

Դոկտոր Սթրենջը Marvel-ի կոմիքսների ամենահայտնի հերոսներից մեկն է: Նյարդավիրաբույժ Ստեֆան Սթրենջը ծանր վնասվածք ստանալուց հետո կորցնում է աշխատանքը: Փորձելով վերստին ապրել լիարժեք կյանքով՝ նա Տիբեթի վանականներից սովորում է մոգություն և ձեռնամարտի հմտություններ, զորանում է և դառնում հանցավորության դեմ պայքարի մարտիկ:

 

Սթրենջի մասին կոմիքսների հիման վրա ստեղծել են լիամետրաժ հեռուստաֆիլմ, մի քանի մուլտֆիլմեր ու տեսախաղեր: