HBO ընկերությունը հրապարակել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր թրեյլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեռուստասերիալի հերթական' 6-րդ եթերաշրջանը կմեկնարկի ապրիլի 24-ին:

 

2-րոպեանոց հոլովակում նկարագրվում է սպասվող եթերաշրջանի ամենատպավորիչ դրվագները: Հաշված ժամերի ընթացքում թրեյլերը դիտել են ավելի քան հարյուր հազար օգտատերեր:

 

HBO կաբելային ալիքի «Գահերի խաղը» հեռուստասերիալի հռչակավոր գրող Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» առասպելապատման էկրանավորումն է: