Երեկ՝ ապրիլի 10-ի գիշերը Վալենսիայի հիվանդանոցներից մեկում երկարատեւ, բայց անարդյունավետ բուժումից հետո մահացել է հայտնի ռեժիսոր, հեռուստապրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:

 

Դեռեւս նախորդ տարվա հունիսի սկզբին Սուրեն Թադեւոսյանին, համապատասխան բուժում ստանալու նպատակով, տեղափոխել էին Իսպանիա, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Այդ օրերին Երեւանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում նրա մոտ ախտորոշել էին երիկամային անբավարարություն, որը շաքարային դիաբետի հետեւանքով էր առաջացել: Նրա ընկերների փոխանցմամբ՝ Սուրենի մոտ շաքարային դիաբետը վաղուց է ախտորոշված եղել, որը, սակայն, մինչ այդ  նրան առանձնապես չի խանգարել:

 

Life.panorama.am-ը դժբախտ դեպքի մասին խոսեց «Individuum Casting Production» ընկերության հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ, ով Սուրեն Թադեւոսյանի ընկերներից է: Մեզ հետ զրույցում Աշոտ Սարգսյանը հուզված նշեց, որ ընդամենը րոպեներ առաջ է տեղեկացել ընկերոջ մահվան մասին.

 

Շարունակությունը`այստեղ: