Այն, որ արտերկրում գիշերային կյանքը բավականին եռուն է, դա թերևս գաղտնիք չէ արտերկրում եղած որևէ մեկի համար: Սակայն Հայաստանում ևս վերջին տարիներին երիտասարդության շրջանում բավականին տարածվել է ակումբներ հաճախելը, փարթիներին նախօրոք պատրաստվելը և դրանց հետևողականորեն մասնակցելը: Առաջարկում ենք դիտել, թե ինչպիսին է Հայաստանում ակումբային կյանքն իրականում: