Հայաստանի համար այս դժվարին օրերին երգչուհին ևս որոշել է իր աջակցությունը հայտնել' հանուն խաղաղության և Facebook-ում հանդես է եկել մի գրառմամբ, որտեղ խնդրում է աղոթել Հայաստանի և աշխարհի խաղաղության համար.

 

«Սիրտս կտոր-կտոր է լինում, մարմինս դողում է, երբ տեսում եմ թե ինչպես են մարդիկ սպառնում ոչնչացնել միմյանց, ասես, մարդկային կյանքն արժեք չունի…Կյանքն ամենից արժեքավոր բանն է: Մենք մեքենաներ չենք: Մենք ստեղծվել ենք, որ սիրենք մինյանց, ոչ թե ատենք: Աստվածաշունչը հորդորում է սիրել թշնամուն: Այո, դժվար բան է, բայց այդպես էլ պետք է անենք: Մենք Քրիստոսի հետևորդներն ենք: Մի կողմ թողնենք հպարտությունն ու աղոթենք օրհնության, պաշտպանության եւ խաղաղության համար: Խաղաղություն, ոչ թե պատերազմ: Սիրում եմ ձեզ: Խնդրում եմ'աղոթեք Հայաստանի եւ աշխարհի խաղաղության համար»,-գրել է երգչուհին: