Ինդոնեզացի երգչուհի Իրմա Բյուլը, ով հայտնի է կոբրաների հետ շոուներով, բեմում մահացել է օձի խայթոցից հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Բյուլը պատահմամբ տրորել է թագավորական կոբրայի պոչը, որից հետո օձը կծել է նրա ազդրը: Չնայած դրան՝ նա շարունակել է երգել ևս 45 րոպե: Այնուհետև նրա մոտ սկսվել են փսխում և ջղաձգումներ, և երգչուհին ընկել է բեմի վրա:
Երկրպագուները դա տեսանկարահանել են:
Երգչուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: