ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հաճախ է հիասթափություն ապրում այն հարցի առնչությամբ, թե ինչպես է լուսաբանվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամերիկյան լրատվամիջոցներում և ընդհանրապես հասարակական կարծիքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Foreign Policy-ն' շեշտելով, որ չնայած նավթով հարուստ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ-ում, սակայն Կոնգրեսում հայ ժողովրդի բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները դատապարտեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Հարցը շատ պարզ է ռազմական գործողություններ հրահրողը չի ցանկանում առերեսվել իր թշնամականությանը»,- ի պատասխան Ադրբեջանի մտահոգությունների' նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

 

Դեսպան Սուլեյմանովին բավականին անգանստացրել է նաև ամերիկահայ մեդիա աստղ Քիմ Քարդաշյանի կողմից Թվիթերում կատարված գրառումը, որը կոչ էր անում աղոթել Հայաստանի համար և ներկայացնում էր հայկական զինվորների և տեխնիկա: Քարդաշյանի թվիթը հավանել էր կես միլիոնից ավելի օգտատեր: Նա Թվիթերում ունի շուրջ 66 միլիոն հետևորդներ:

 

«Նա շատ հայտնի և սիրված է իր երկրպագուների կողմից, սակայն պատերազմի ու խաղաղության հարցերը ռեալիթի շոուի աստղի համար մի փոքր շատ լուրջ են»,- նշել էր ադրբեջանցի դեսպանը: