The Rolling Stones լեգենդար բրիտանական ռոք խմբի նոր լիաֆորմատ ալբոմը պետք Է թողարկվի այս տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կոլեկտիվի կիթառահար Ռոնի Վուդը: Բրիտանացի ռոքերների նախորդ ստուդիական ալբոմը՝ «A Bigger Bang»-ը, լույս Է տեսել տակավին 2005 թվականին:
«Մենք հավաքվել Էինք նոր երգեր ձայնագրելու, եւ դա արել ենք,-պարզաբանել Է Վուդը, որի խոսքը ապրիլի 5-ին մեջբերում Է The Daily Telegraph թերթը:-Սակայն մենք տրամադրվել Էինք «բլյուզային ալիքին» եւ բառացիորեն երկու օրում ձայնագրեցինք այդ ժանրի 11 կոմպոզիցիա»: Նրա խոսքով՝ խումբը կատարեց «այնպիսի կատարողների երգերի հիանալի քավերներ, ինչպիսիք են Հոուլին Վուլֆը, եւ Լիթլ Ուոլթերը»:
Այն հարցին, թե The Rolling Stones-ի երկրպագուները երբ կարող են սպասել նոր կոմպոզիցիաների թողարկմանը, Վուդը լակոնիկ պատասխանել Է՝ այս տարի:
The Rolling Stones խումբը, որը կազմավորվել Է 1962 թվականին, երկար ժամանակ իր ժողովրդականությամբ մրցակցում Էր The Beatles-ի հետ եւ ամենահաջողված կոլեկտիվներից մեկն Է համարվում ռոքի պատմության մեջ: Անսամբլի 21 երգեր տեղ են գտել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների առաջին տասնյակում, ընդ որում՝ դրանցից ութը հասել են չարթերի կատարին, հայտնել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP