Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակի պատճառով մտահոգվում են ոչ միայն Հայաստանում ապրող, այլև սփյուռքում բնակվող հայերը:

 

«Իմ հայրենակից եղբայրներն ու քույրերը, զինվորները պայքարում են Ադրբեջանի առավել զինված և ագրեսիվ զորքերի դեմ, որոնք կռվում են մի բանի համար, որն իրենց չի պատկանում…Բայց ադրբեջանցիները չեն հասկանում, որ Հայոց բանակը մեծ սիրտ ունի և կռվում է հանուն մեր պատմական տարածքի' Արցախի համար: Կեցցեն իմ եղբայրներն ու քույրերը, որոնք պայքարում են Ադրբեջանի ղեկավարի գլխավորած այդ ագրեսիվ զորքի դեմ: Դիկտատոր, որը խեղդվում է իր սեփական երկրի հարստության մեջ և այս պատերազմն օգտագործում է, որպեսզի թաքցնի իր և իր ընտանիքի գողությունը, որն արվել է իրենց սեփական ժողովրդից: ԱՄՆ-ն այդ մարդասպանին ոչինչ չպետք է պարգևի:

Աստված ձեզ պահապան»,-գրել է Խանը: