Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված վերջին օրերի լարվածությունը ոչ մի հայի անտարբեր չի թողել: Օր օրի անկախ մասնագիտությունից ու տարիքից ավելանում են կամավորների թիվն, ովքեր պատրաստ եմ մեկնել Արցախ եւ մեր խիզախ զինվորների հետ միասին պաշտպանել մեր սահմանների անառիկությունը: Նրանցից անմասն չմնաց նաեւ 25-ամյա դերասան Բեն Ավետիսյանը, ով իր ֆեյբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ.
«Տղերք շուտով ձեր շարքերը կլրացնեմ: Մի անգամ ծառայել եմ հայրենիքիս ու հիմա նորից եմ գալու ու ձեր հետ միասին պաշտպանեմ մեր Հայրենիքը»:
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ պատրաստ է լինել հայ զինվորների կամ պարզապես արցախցիների կողքին.
«Քանի որ այս պահին նկարահանվում եմ սերիալում, պետք է թույլտվություն ստանամ կազմակերպիչներից բացակայելու համար, որը ցավոք, դեռեւս չունեմ: Աստված տա, որ մոտ օրերս պարզվի, որ մեր գնալու կարիքը չկա, բայց հիմա դեռ ուզում եմ ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ այնտեղ լինեմ, ի վերջո էստեղ սերիալ նկարելով ոչ մի բան չենք կարա փոխենք, ավելի լավ ա էնտեղ լինենք թեկուզ ոչինչ չանենք, բայց մեր կռվող տղերքի կողքին լինենք»:
Շարունակությունը` այստեղ: