«The Beautified Project» հայկական ռոք խմբի՝ «Ներդաշնակության մեղեդի» ծարգրի մասին Life.panorama.am-ն ամիսներ առաջ պատմել է: Այս նախագծի գաղափարի հիմքում ընկած է, որ հարեւան երկրները՝ Հայաստանն ու Թուքիան, ունենալով պատմական եւ քաղաքական բարդ խնդիրներ, այսօր ապրեն խաղաղ պայմաններում:

 

Այս նախագծի շրջանակներում վերջերս հայ եւ թուրք երաժիշտները համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որի պերմիերան կայացավ օրերս: Life.panorama.am-ի հետ զրույցում նախագծի հեղինակ, ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանը պատմեց, որ մեծ նպատակներ է կապում այս նախագծի հետ.

 

«Լինելով ռոք երաժիշտ՝ միշտ սիրել եմ Սայաթ Նովայի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Ինձ միշտ հետաքրքրել է Սայաթ Նովայի գործունեությունը, ով տարբեր երկրների մշակույթները փորձել է միախառնել եւ ստեղծել հետաքրքիր ստեղծագործություններ: Նույնն էլ Կոմիտասն է արել. հայտնի է, որ Կոմիտասը ունի 20-ի ավելի թուրքական մշակումներ: Ինձ միշտ նեղացնում է, որ Թուրքիայի հետ քաղաքական եւ պատմական խնդիրները պատճառ են դառնում, որ մեր միջեւ խզված մնան նաեւ մշակութային կապերը, իսկ մեր այս նախագիծը ապացուցեց, որ այդ խնդիրների առկայության հետ մեկտեղ հնարավոր է սովորական,  հասարակ ու արվեստասեր ժողովուրդները շփվեն միմյանց հետ ու այդ շփումը կարող է օղակ լինել երկու երկրների միջեւ, որոնք միմյանց հետ արդեն մեկդարյա խնդիրներ ունեն»,- զրույցի սկզբում նշեց Անդրե Սիմոնյանն ու պատմեց հայ եւ թուրք երաժիշտներին համախմբած երգի մասին.

 

Շարունակությունը` այստեղ: