Լեգենդար բրիտանական Uriah Heep ռոք խմբի նախկին մեներգիչ, դաշնակահար և կիթառահար Կեն Հենսլին սիմֆոնիկ նվագախմբի հետ շաբաթ օրն իր առաջին մենահամերգն է տվել Կրեմլում: Համերգի բացումն արվել է «Free Me» երգով, որին հաջորդել են «Slippin' Away»,«The Wizard», «September Magic», «Rain» և մի շարք այլ սիրված երգեր:

 

 70-ամյա երաժիշտն իր բարձր տրամադրությամբ ապահովել է դահլիճի աշխուժությունը: Հենսլին նվագել է խմբի՝ 1970-ականների ամենահիշվող հիթերն ու անընդհատ շփման մեջ է եել համերգի մասնակիցների հետ: