Արամեն և Արտյոմ Հակոբյանը տևական համագործակցությունից հետո այլևս միասին չեն աշխատում։ Արամեն իր հարցազրույցում նշել է, որ Արտյոմն ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով է զբաղվել, ինչն առաջացրել է երգչի դժգոհությունը։ Սակայն Արտյոմը ֆեյսբուքյան իր  էջում ներկայացրել է, թե ինչ աշխատանքով է զբաղված եղել համագործակցության ընթացքում։

 

«Անշնորհակալ դրսևորում եմ համարում Արամեի կողմից նման արտահայտությունը իմ աշխատանքի վերաբերյալ՝ նա ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով էր զբաղված: Այո՛, դա վիրավորական է ինձ համար, քանի որ 4 տարիների ընթացքում ես արել եմ այն ամենը, ինչ մտնում էր իմ պարտականությունների մեջ (ըստ մեր սկզբնական պայմանավորվածության) և դեռ շատ ավելին (մեր պայմանավորվածությունից դուրս), քանի որ համարել եմ,որ մեկ ընդանուր գործ ենք անում, և կապ չունի, թե ունեմ նման պարտավորություն թե ոչ:

 

Չեմ կարծում, որ ադմինիստրատորի պարտականություն է՝ երգչի համար անվճար տեսահոլովակներ նկարահանելը, բոլոր տեսակի բանակցություններ վարելը, երգչի զրոյական վիճակում գտնվող սոցցանցերի կայացումը, Youtube-յան պաշտոնական ալիք ստեղծելը (որն այսօր հայ երգիչներից շատերի ալիքներից ուժեղ է), բոլոր լրատվամիջոցների հետ կապեր պահելը և հարցազրույցներ տալը, պատշաճ կերպով բոլոր համերգների բանակցությունները երաժշտական խմբերի հետ բանակցությունները և փորցերի կազմակերպումը, ֆոտոշարքերը, երգեր գտնելը, ձայնագրությունների կազմակերպումը, բոլոր հյուրախաղերի պատշաճ կազմակերպումը և երգչի պատշաճ ներկայությունը, ձայնասկավառակների թողարկումը և պրեզենտացիաների կազմակերպումը, հոնորարների բանակցությունները և էլի շատ բան, որոնք ուղղակի արվել է այս տարիների ընթացքում, հաշվի չառնելով, որ գոյություն ունեն որոշակի նախնական պայմանավորվածություններ, քանի որ, կրկնում եմ, ինձ համար կարևոր էր մեր աշխատանքի արդյունքը, որն, ի դեպ, դրական եմ համարում։ Մեր այս համագործակցության մեջ ևս մեկ մարդ կար, իմ գործընկերը՝ «Positive Production» ընկերության տնօրենը, որը այս տարիների ընթացքում մի քանի տասնյակ համերգային շրջագայություններ է կազմակերպել Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներում: Եվ, բնականաբար, Արամեն եղել է այդ բոլոր համարգների առաջին մասնակիցը»: